Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Վարդանաշեն բնակավայրի բնակիչ Ազատ Գրիգորի Սահակյանի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրում գտնվող, համայնքի սեփականությունը համարվող, 2001 թվականի դեկտեմբերի 12-ին վարձակալության իրավունքով Ազատ Գրիգորի Սահակյանին տրամադրված 1,0 հա (կադ ծածկագիր 04-090-0114-0017) գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարել իրեն՝ Ազատ Գրիգորի Սահակյանին 2 017 500 (երկու միլիոն տասնյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ արժեքով:
2 . Ազատ Գրիգորի Սահակյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |