Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175 - Ն որոշումը, դիմումը։ «ՊՐԵՍ - ՍՏԵՆՏ» ՍՊԸ - ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 .«ՊՐԵՍ - ՍՏԵՆՏ »ՍՊԸ - ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 13 շենքի դիմաց (մինչև 26 քառակուսի մետր) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2.«ՊՐԵՍ - ՍՏԵՆՏ» ՍՊԸ - ն 2025 թվականի ընթացքում պարտավոր է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։