Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2002 թվականի դեկտեմբերի 13-ի՝ «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչականուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 2145-Ն որոշման 2-րդ կետը ՝ Մեծամոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղական համայնքի« երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղական համայնքի« երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |