Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Սարգիս Մկրտիչի Մկրտչյանի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Սարգիս Մկրտիչի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 2,6954 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 21062024-04-0101, ծածկագիր 04-039-0024-0004) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ գյուղտնտեսական արտադրական նպատակային նշանակության ՝ արդյունաբերության օբյեկտներ գործառնական նշանակության՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար::
2. Փոփոխված 2,6954 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: