Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Սերգո Գրիգորի Բիչախչյանին /ծնված 01.05.1968թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1422հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0222հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0222 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-032-0022-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սերգո Գրիգորի Բիչախչյանին /ծնված 01.05.1968թ․/, Իննա Միշիկի Ամիրխանյանին /ծնված 05.08.1971թ․/ և Մանիկ Սերգոյի Բիչախչյանին/ծնված 28.10.1990թ./։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սերգո Գրիգորի Բիչախչյանի /ծնված 01.05.1968թ․/, Իննա Միշիկի Ամիրխանյանի /ծնված 05.08.1971թ․/ և Մանիկ Սերգոյի Բիչախչյանի /ծնված 28.10.1990թ./ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգո Գրիգորի Բիչախչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։