Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 184-Ն որոշմամբ և հաշվի առնելով քաղաքացի Ռիմա Հովակիմի Ալվանջյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 07 -ի N 6769)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Ռիմա Հովակիմի Ալվանջյանին Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում 1-ին թաղամաս, 8/2 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-003-0037-0075/ տալ նոր կառուցված մեկ հարկանի պահեսի ավարտական ակտ (ավարտական ակտի թույլտվությունը կցվում է):
2. Հիմք ընդունել քաղաքացի Ռիմա Հովակիմի Ալվանջյանի նախկինում կատարված 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ ավարտական ակտի վճարը:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 16-ի «Քաղաքացի Ռիմա Հովակիմի Ալվանջյանին Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում 1-ին թաղամաս, 8/2 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-003-0037-0075/ տալ նոր կառուցված մեկ հարկանի պահեսի ավարտական ակտ տալու մասին» N 2397-Ա որոշումը և 2024թ. օգոստոսի 16-ի N 57 ավարտական ակտը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռիմա Հովակիմի Ալվանջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: