Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արտաշես Իսախանի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Արտաշես Իսախանի Կարապետյանին սեփականություն իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 0406747QYVPK, կադ. ծածկագիր՝ 04-067-0158-, 0.16350հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 19-րդ փողոց, 35 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Իսախանի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։