Ղեկավարվելով Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով ,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի հունիսի 21-ի թիվ 84 դրական եզրակացությունը, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Քաղաքացի Գևորգ Մովսեսի Միսակյանին սեփականության իրավունքով պատկանող 04-004-0166-0041 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․2764 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2.Առաջարկել քաղաքացի Գևորգ Մովսեսի Միսակյանին համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 3,048 692 (երեք միլիոն քառասունութ հազար վեց հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին ՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |