Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջներով և հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի « Մեծամորի բարեկարգում » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթային հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի « Մեծամորի բարեկարգում » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի « Մեծամորի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը անցկացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի պահանջների համաձայն:
3. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման իրականացման համար լիազորված անձ ճանաչել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-50) Նունե Մանվելի Քոչարյանին, որը պարտավորվում է մասնակիցներին բացատրել թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: