Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 28-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր  համայնքի ղեկավարի  առաջարկությունը՝
 
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով  «ԼՈՒՔ» ՍՊԸ-ի կողմից  Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: