Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 101-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 101-Ա


Զեկ. ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14,3-րդ հոդվածի 30-րդ մասի պահանջներով, և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2փ-104 դրական եզրակացությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Մեծամոր համայքի Մեծամոր քաղաքում գտնվող 04-003-0006-0011 կադաստրային ծածկագրով 0,88 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում  10 հատ 4 հարկանի բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծի տեքստային մասում փոփոխություն կատարելու և շենքերի առավելագույն բարձրությունը 7 մետրից 14 մետր փոխելու առաջարկության վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքների ամփոփ տեղեկանքն ու դրական եզրակացությունը:

2. Նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծում սույն որոշմամբ բխող դրույթների փոփոխությունները :

3. Սույն որոշման քաղվածքը տրամադրել ՀՀ քաղաքաշինական կոմիտեին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner