Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Նախշուն Արսենի Ջանազյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Նախշուն Արսենի Ջանազյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 040723QMC9A6, կադ. ծածկագիր՝ 04-072-0037-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նոր Արտագերս բնակավայր, 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նախշուն Արսենի Ջանազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։