Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմեն Արշալույսի Վարդանյանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 11 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ք․ Մեծամոր, 1թղմ․, 20շենք, 40բն․ հասցեի բնակիչ Արշալույս Իշխանի Վարդանյանի (ծնված՝ 26․04․1971թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Արշալույս Իշխանի Վարդանյանի (ծնված՝ 26․04․1971թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա որդուն՝ Արմեն Արշալույսի Վարդանյանին (ծնված՝ 13․09․2000թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Արշալույսի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։