Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ  Ռոստոմ Վազգենի Հակոբյանի դիմումը՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայր, 4-րդ փողոց, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,34հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1963 թվականին կառուցված 35,30 ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 2,04ք/մ աստիճանների, 1963 թվականին կառուցված 123,05ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 28,43 ք/մ ծածկի, 1963 թվականին կառուցված 14,99 ք/մ բաց պատշգամբի, 1963 թվականին կառուցված 4,37ք/մ աստիճանների, 1970 թվականին կառուցված 31,94ք/մ օժանդակ շինության, 1995 թվականին կառուցված 5,85ք/մ թռչնանոցի, 2000 թվականին կառուցված 0,72ք/մ զուգարանի, 1998 թվականին կառուցված 8,18ք/մ պարիսպի նկատմամբ  Ռոստոմ Վազգենի Հակոբյանի /ծնված 20.04.1959թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռոստոմ Վազգենի Հակոբյանի /ծնված 20.04.1959թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  Արևիկ բնակավայր, 4-րդ փողոց, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,34հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1963 թվականին կառուցված 35,30 ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 2,04 ք/մ աստիճանների, 1963 թվականին կառուցված 123,05ք/մ բնակելի տան, 1963 թվականին կառուցված 28,43ք/մ ծածկի, 1963 թվականին կառուցված 14,99ք/մ բաց պատշգամբի, 1963 թվականին կառուցված 4,37ք/մ աստիճանների, 1970 թվականին կառուցված 31,94ք/մ օժանդակ շինության, 1995 թվականին կառուցված 5,85ք/մ թռչնանոցի, 2000 թվականին կառուցված 0,72ք/մ զուգարանի, 1998 թվականին կառուցված 8,18ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04հա /կադաստրային ծածկագիր՝ 04-027-0056-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռոստոմ Վազգենի Հակոբյանին /ծնված 20.04.1959թ․/։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոստոմ Վազգենի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3104ac93-b7b1-4fa3-9d1e-e7edf532d343



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner