Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,Մեծամոր համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է ՝ 1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Մեծամոր համայնքի Արտաշար գյուղի 4 կմ գծամետր խմելու ջրագծի կառուցման ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին (հայտը կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |