Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Վահե Պետրոսյանի հետ կնքած 14.12.2017թ. <<Հողի վարձակալության>> պայմանագիրը, քաղաքացի Վահե Պետրոսյանի դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Թույլատրել քաղաքացի Վահե Պետրոսյանի` ենթավարձակալության տրամադրելու Մեծամոր համայնքի , համայնքային սեփականություն հանդիսացող, Տանձուտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3,2237 հա հողամասը վարձակալին տրամադրված պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 14.12.2017թ. սեղ. Նո 7535 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում տարեկան 130 000 /մեկ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
4) Յուրաքանչյուր հինգ տարին մկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |