Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,2հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,14հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Ռոստոմ Վազգենի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,2հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,04հա (կադաստրային ծածկագիր՝ 04-027-0056-0002) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,1հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 237600 /երկու հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Ռոստոմ Վազգենի Հակոբյանին /ծնված 20.04.1959թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռոստոմ Վազգենի Հակոբյանի /ծնված 20.04.1959թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոստոմ Վազգենի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: