Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14,3-րդ հոդվածի 30-րդ մասի պահանջներով, և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-73 դրական եզրակացությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Մեծամոր համայքի Մեծամոր քաղաքում գտնվող 04-003-0101-0108 կադաստրային ծածկագրով 0,85658 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում վերգետնյա 16 հարկանի (նկուղային հարկ) բազմաֆունկցիոնալ համալիր (բազմաբնակարան բնակելի շենք) կառուցելու համար Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծի տեքստային մասում փոփոխություն կատարելու և շենքերի սահմանված 1-2 հարկայնությունը վերգետնյա 1-16 հարկայնության (նկուղային հարկ) փոխելու առաջարկության վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքների ամփոփ տեղեկանքն ու դրական եզրակացությունը:
2. Նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Մեծամոր քաղաքի գլխավոր հատակագծում սույն որոշմամբ բխող դրույթների փոփոխությունները :
3. Սույն որոշման քաղվածքը տրամադրել ՀՀ քաղաքաշինական կոմիտեին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |