Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Լենա Մանասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Լենա Գագիկի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-020-0134-0006/ 0,53 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 2-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լենա Մանասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։