Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Խաչատուրի Խաչատրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Համլետ Խաչատուրի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 0411263VZETD, կադ. ծածկագիր՝ 04-031-0032-0013/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Բամբակաշատ բնակավայր, 7-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 26 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Խաչատուրի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: