Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ ընկերության լիազորված անձ Սարգիս Խաչիկի Միքայելյանի 2022 թվականի հունիսի 28-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող 1,1864 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 11042022-04-0013, ծածկագիր 04-067-0705-0021/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ սառնարան և պարիսպ կառուցելու համար :
2 . Փոփոխված 1,1864 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |