Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,22հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,053934հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի բնակիչ Գոզո Շալիկոյի Օզմանյանի դիմումը դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,22հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,044հա (կադաստրային ծածկագիր՝ 04-018-0028-0007) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,009934 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Գոզո Շալիկոյի Օզմանյանին /ծնված 15.01.1984թ/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Գոզո Շալիկոյի Օզմանյանի /ծնված 15.01.1984թ/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոզո Շալիկոյի Օզմանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: