Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ Ջոն Ասատրյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ Ջոն Կամսարի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-073-0159-0106/ 0,98 հա հողամասի ցածրարժեք հողատեսք, 4-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջոն Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։