Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Սուրեն Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ա/Ձ Սուրեն Հարությունյանին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի 1-ին փողոց 22 հասցեում (մինչև 25 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ Ա/Ձ Սուրեն Հարությունյանը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335205077 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։