Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,24 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,11հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Մանուշակ Վիրաբի Գևորգյանին դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,24հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,048հա (կադաստրային ծածկագիր՝ 04-067-0105-0003) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,062 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 227110 /երկու հարյուր քսանյոթ հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Մանուշակ Վիրաբի Գևորգյանին /ծնված 09․02․1968թ․/ և Արազի Վիրաբի Գևորգյանին /ծնված 27․12․1959թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մանուշակ Վիրաբի Գևորգյանին /ծնված 09․02․1968թ․/ և Արազի Վիրաբի Գևորգյանին /ծնված 27․12․1959թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանուշակ Վիրաբի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: