Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Հենրիկի Սահակյանի կողմից լիազորված անձ՝ Կարինե Նորիկի Մարկոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Դավիթ Հենրիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04070AKRZVWQ, կադ. ծածկագիր՝ 04-070-0006-001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 1-ին թաղամասի 11-րդ փողոց, 16 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Հենրիկի Սահակյանի կողմից լիազորված անձ՝ Կարինե Նորիկի Մարկոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։