Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Կարինե Խաչիկի Թադևոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնք Գետաշեն բնակավայրում Կարինե Խաչիկի Թադևոսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04132HZBEBXA, կադ. ծածկագիր՝ 04-034-0023-0015/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Գետաշեն բնակավայր, 20-րդ փողոց, 1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Խաչիկի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։