Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Արթուր Հարությունի Խաչատրյանի լիազորված անձ Էդուարդ Արմենի Ապրիյանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում գտնվող Արթուր Հարությունի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 1,2314 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 17112022-04-0035, կադ․ ծածկագիր 04-063-0109-0017/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |