Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով «Էսենդ» ՍՊԸ -ի (տնօրեն՝ Միքայել Գրիգորյան) հետ 2013 թվականի հունվարի 16-ին կնքված 4,26305 հա և 5,80825 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, «Էսենդ» ՍՊԸ -ի տնօրեն՝ Միքայել Գրիգորյանի լիազորված անձ Վարուժան Մուրադյանի 2022 թվականի նոյեմբերի 2-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն քաղաքացի «Էսենդ» ՍՊԸ -ին (տնօրեն՝ Միքայել Գրիգորյան) 2013 թվականի հունվարի 16-ին իրեն վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Վարդանաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 5,80825 հա հողամասը և ջրային նպատակային նշանակության 4,26305 հա հողամասը ենթավարձակալությամբ տրամադրել «Բիսիբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (տնօրեն՝ Մանե Մարգարյան)՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2013 թվականի հունվարի 16-ին կնքված ( գրանցված սեղանամատյան 139 և 140) պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում գյուղատնտեսական նպատակային նշանակության 5,80825 հա հողամասի համար՝ տարեկան 580 825 /հինգ հարյուր ութսուն հազար ութ հարյուր քսանհինգ / ՀՀ դրամ, և ջրային նպատակային նշանակության 4,26305 հա հողամասի համար՝ տարեկան 532 881 /հինգ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ :
4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարների 50 %-ի չափով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |