Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Մեծամոր համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվություն)` համաձայն հավելվածի:
2. Մեծամորի Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին (Մարատ Հովհաննիսյան)` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից
|