Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 244559․9 հազար ՀՀ դրամով։
2․ Ծախսային մասով․
01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 6750․0 հազար ՀՀ դրամ,
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 8500․0 հազար ՀՀ դրամ։
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 201529․9 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 8000.0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 43030․0 հազար ՀՀ դրամ։
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ) հոդվածից պակասեցնել 25750․0 հազար ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |