Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «Իռա Գրիգորյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Իռա Գրիգորյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 2բ1 հասցեում (200 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. «Իռա Գրիգորյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։