Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2023 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ) ՆՈՐ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի N 166-Ա որոշումը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի վարձակալության գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձակալը շարունակել է օգտագործել գույքը, վճարել է վարձավճարներ, ուստի նախապատվության իրավունքով Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Գետաշեն գյուղի վարչական շենքից 80,9 քմ մակերեսով տարածքի (սեփ վկայական N 2330472) նկատմամբ Ժորա Կոլյայի Գրիգորյանի հետ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքել 15 տարի նոր ժամկետով պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով 16000 (տասնվեց հազար) ՀՀ դրամ ։

2․ Վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner