Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մինաս Արտաշի Ներսիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնք Վարդանաշեն բնակավայր Մինաս Արտաշի Ներսիսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04090RHCHCRJ, կադ. ծածկագիր՝ 04-090-0019-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Վարդանաշեն բնակավայր, 1-ին փողոց, 75 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մինաս Արտաշի Ներսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։