Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2024 թ.

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,   «Հրապաակային սակարկությունների մասին» Հայաստանի     Հանրապետության օրենքի  5-րդ, 6-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 150-Ա որոշումը, աճուրդի անցկացման մասին 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած անշարժ գույքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները։

2. Համայնքի վարչական սահմաններում, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող 71,1 քմ մակերեսով անշարժ գույքը (ծածկագիր 04-088-0026-0019-002-001, 04-088-0026-0019) օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Ժուլետա Գևորգի Խաչատրյանին 3 700 000 (երեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով։ 

3. Ժուլետա Գևորգի Խաչատրյանի կողմից վճարված  1 850 000 (մեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:

4.Մեծամոր համայնքին  պատկանող 0,2004 հա  հողամասի նկատմամբ 711/9021 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի բաժնեմասը փոխանցել Ժուլետա Գևորգի Խաչատրյանին՝ շինության օգտագործման և սպասարկման համար:

5. Ժուլետա Գևորգի Խաչատրյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner