Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 63-րդ և 89 րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր համայնքի Արեևիկ գյուղի Վաղարշակ Ազատյան փողոց 2 հասցեում գտնվող՝ 04-027-0061-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման
0,6298 հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|