Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1) Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի․
2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներ, ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N2 հավելվածի․
3) Պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N3 հավելվածի․
4) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N4 հավելվածի։
2․ Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ (ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով) կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 136-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |