Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի
N 16-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում գտնվող պետական սեփականությունը հանդիսացող 20,1922 հա 04-063-0055-0005 ծածկագրով, 11,11301 հա 04-063-0055-0013 ծածկագրով և 13,05426 հա
04-063-0055-0004 ծածկագրով ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասերը առանց մրցույթի 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու համար:
2. 20,1922 հա 04-063-0055-0005 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ,
11,11301 հա 04-063-0055-0013 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 440 000 (չորս հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ,
13,05426 հա 04-063-0055-0004 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 520 000 (հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։