Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0036-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2025 թվականի N 0036-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2–Ի N 3071-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչ  Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանի դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայր, 17-րդ փողոց, 1-ին փակուղի 9 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,21860 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1990 թվականին կառուցված 154,8 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 145,4 ք/մ բնակելի տան նկատմամբ Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանի /ծնված 10․02․1964թ․/, Օվսաննա Հենրիկի Իսախանյանի /ծնված 06․02․1966թ․/, Հայկ Ռոբերտի Իսախանյանի /ծնված 31․03․1988թ․/ և Անդրանիկ Ռոբերտի Իսախանյանի /ծնված 16․04․1989թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանի /ծնված 10․02․1964թ․/, Օվսաննա Հենրիկի Իսախանյանի /ծնված 06․02․1966թ․/, Հայկ Ռոբերտի Իսախանյանի /ծնված 31․03․1988թ․/ և Անդրանիկ Ռոբերտի Իսախանյանի /ծնված 16․04․1989թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Նոր Արտագերս բնակավայր, 17-րդ փողոց, 1-ին փակուղի 9 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,21860 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1990 թվականին կառուցված 154,8 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 145,4 ք/մ բնակելի տան սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2019 թվականին կառուցված 18,6 ք/մ խորդանոցը, 2019 թվականին կառուցված 13 ք/մ խորդանոցը, 2019 թվականին կառուցված 3,3 ք/մ աստիճանը, 2019 թվականին կառուցված 3,2 ք/մ ծածկը, 2002 թվականին կառուցված 20,4 ք/մ թոնրատունը, 2002 թվականին կառուցված 39,5 ք/մ անասնաշենքը, 2002 թվականին կառուցված 12,9 ք/մ հավաբունը, 2002 թվականին կառուցված 16,7 ք/մ ծածկը և 2007 թվականին կառուցված 1,5 ք/մ զուգարանը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4.Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0186 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-072-0042-0016/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանին /ծնված 10․02․1964թ․/, Օվսաննա Հենրիկի Իսախանյանին /ծնված 06․02․1966թ․/, Հայկ Ռոբերտի Իսախանյանին /ծնված 31․03․1988թ․/ և Անդրանիկ Ռոբերտի Իսախանյանին /ծնված 16․04․1989թ․/։

5․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  N 3071-Ա որոշումը։

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Հովհաննեսի Իսախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner