Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182 հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Ղարաբաղյան պատերազմի վետերան Գառնիկ Գառնիկյանի այրի՝ Անահիտ Մուշեղի Ավետիսյանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Ղարաբաղյան պատերազմում զոված, վետերան Գառնիկ Գառնիկյանի կիսանդրին Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի միջնակարգ դպրոցում կառուցելու նպատակով Գառնիկ Գառնիկյանի այրի Անահիտ Մուշեղի Ավետիսյանին տրամադրել դրամական աջակցություն 100 000 (մեկ հարյուր) հազար ՀՀ դրամի չափով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|