Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ռուդիկ Ղայրամանի Համբարձումյանի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 11 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ք․ Մեծամոր, 1թղմ․, 12շենք, 5բն․ հասցեի բնակիչ Քնքուշ Գարեգինի Համբարձումյանի (ծնված՝ 10․02․1956թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Քնքուշ Գարեգինի Համբարձումյանի (ծնված՝ 10․02․1956թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա որդուն՝ Ռուդիկ Ղայրամանի Համբարձումյանին (ծնված՝22․05․1963թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուդիկ Ղայրամանի Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։