Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ  Հովհաննես Ռաֆիկի Ալեքսանյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, 5-րդ փողոց, 6 բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,25 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1959 թվականին կառուցված 119,50 ք/մ բնակելի տան, 1959 թվականին կառուցված 6,20 ք/մ աստիճանի, 1959 թվականին կառուցված 70,60 ք/մ բնակելի տան, 1959 թվականի կառուցված 13,70 ք/մ աստիճանի, 1979 թվականին կառուցված 23,90 ք/մ ավտոտնակի, 1966 թվականին կառուցված 11,50 ք/մ թոնրատան, 1966 թվականին կառուցված 10,50 ք/մ անասնաշենքի, 1966 թվականին կառուցված 11,50 ք/մ ծածկոցի, 1979 թվականին կառուցված 8,50 ք/մ ծածկոցի, 1996 թվականին կառուցված 16,00 ք/մ ծածկոցի և 1996 թվականին կառուցված 1,16 ք/մ պարիսպի նկատմամբ Հովհաննես Ռաֆիկի Ալեքսանյանի/ծնված  06․04․1965թ․/ և Նաիրա Արշակի Բաբայանի/ծնված 10․01․1976թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հովհաննես Ռաֆիկի Ալեքսանյանի/ծնված  06․04․1965թ․/ և Նաիրա Արշակի Բաբայանի/ծնված 10․01․1976թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, 5-րդ փողոց, 6 բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,25 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1959 թվականին կառուցված 119,50 ք/մ բնակելի տան, 1959 թվականին կառուցված 6,20 ք/մ աստիճանի, 1959 թվականին կառուցված 70,60 ք/մ բնակելի տան, 1959 թվականի կառուցված 13,70 ք/մ աստիճանի, 1979 թվականին կառուցված 23,90 ք/մ ավտոտնակի, 1966 թվականին կառուցված 11,50 ք/մ թոնրատան, 1966 թվականին կառուցված 10,50 ք/մ անասնաշենքի, 1966 թվականին կառուցված 11,50 ք/մ ծածկոցի, 1979 թվականին կառուցված 8,50 ք/մ ծածկոցի, 1996 թվականին կառուցված 16,00 ք/մ ծածկոցի և 1996 թվականին կառուցված 1,16 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01հա /կադաստրային ծածկագիր՝ 04-031-0018-0013բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հովհաննես Ռաֆիկի Ալեքսանյանին/ծնված  06․04․1965թ․/ և Նաիրա Արշակի Բաբայանին/ծնված 10․01․1976թ․/։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Ռաֆիկի Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝57f83b6c-20cb-44c5-ac3d-ac98b1887299



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner