Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Աշխարուհի Միհրանի Ավետիսյանին /ծնված 18․01․1939թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,13378 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,01378 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01378 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0118-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Աշխարուհի Միհրանի Ավետիսյանին /ծնված 18․01․1939թ․/, Արայիկ Վոլոդյայի Վարդանյանին /ծնված 21․03․1969թ․/, Հրաչին Վոլոդյայի Վարդանյանին /ծնված 17․11․1973/ և Արմեն Վալոդյայի Վարդանյանին /ծնված 12․04․1979թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Աշխարուհի Միհրանի Ավետիսյանի /ծնված 18․01․1939թ․/, Արայիկ Վոլոդյայի Վարդանյանի /ծնված 21․03․1969թ․/, Հրաչին Վոլոդյայի Վարդանյանի /ծնված 17․11․1973/ և Արմեն Վալոդյայի Վարդանյանի /ծնված 12․04․1979թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշխարուհի Միհրանի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։