Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի բնակիչ Վահան Ավետիսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի բնակիչ Վահան Աղասու Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-010-0123-0001/ 0,73 հա հողամասի 0,23 հա (ծիրանենի) և 0,5 հա (սալորենի) ցածրարժեք հողատեսքեր՝ 4-րդ կարգի վարելահողերը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկների՝ որպես պտղատու այգիներ։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։