Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Տիգրան Արգիշտիի Սիմոնյանի կողմից լիազորված անձ՝ Գրիգոր Մելքոնի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Տիգրան Արգիշտիի Սիմոնյանին նվիրատվության պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր 04172LW5MQZY, կադ. ծածկագիր՝ 04-057-0024-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Հայկավան բնակավայր, 23-րդ փողոց, 34 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Արգիշտիի Սիմոնյանի կողմից լիազորված անձ՝ Գրիգոր Մելքոնի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։