Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳՈԼԴ ՖԻՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տնօրեն՝ Նշան Սարգսյանի 2023 թվականի հունվարի 3-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում «ԳՈԼԴ ՖԻՇ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 5,4799 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 27122022-04-0102, ծածկագիր 04-042-0112-0157/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2 . Փոփոխված 5,4799 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |