Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 207-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-027-0119-0214 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 151-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Մաքուր Ավազ» ՍՊԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին տրամադրված 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N ՇԱԹ 29/721 թույլտվությունը, 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N L-721 լեռնահատկացման ակտը  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Գյուղ Արևիկ-Եղեգնուտի խճուղի 4 հասցեում գտնվող Մեծամոր համայնքի  սեփականությունը հանդիսացող 19,65754 հա 04-027-0119-0214 ծածկագրով,  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 20 (քսան) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել  «Մաքուր ավազ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հողամասի վարձակալության վճարի չափը սահմանել տարեկան 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 04-027-0119-0214 կադաստրային ծածկագրով հողամասը առանց մրցույթի «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրելու մասին» N 151-Ա որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner