Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, և հիմք ընդունելով Արմեն Առաքելյանի լիազորված անձ հանդիսացող, Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Մանուկյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչներ Արմեն Ներսեսի Առաքելյանին, Կարինե Մինասի Գրիգորյանին, Հարություն Ներսեսի Առաքելյանին, Ռոման Ներսեսի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0364-0002/ 0,21310 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղեցիկ Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: