Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ցողիկ Մովսեսի Հակոբյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Ցողիկ Մովսեսի Հակոբյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04242LDXNVUY, կադ. ծածկագիր՝ 04-075-0069-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 9-րդ փողոց, 72 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ցողիկ Մովսեսի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: