Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի դեկտեմբերի 5-ի N 285 եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում Արայիկ Կարլենի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության 0,3331 հա հողամասից /սեփ. վկայական N 13042022-04-0049, ծածկագիր 04-067-0494-0008/ 0,05 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ առևտրի սրահ, ավտոլվացման կետ, վուլկանացման կետ, յուղման կետ, պահեստ և պահակակետ կառուցելու համար:
2.Առաջարկել քաղաքացի Արայիկ Կարլենի Քոչարյանին համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 386 500 (երեք հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3.Փոփոխված 0,05 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |